շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Իրաքը Թեհրանի պահանջով փակել է Իրանի հետ սահմանը

Իրաքը Թեհրանի պահանջով փակել է Իրանի հետ սահմանը

Իրաքն անորոշ ժամկետով փակել է Իրանի հետ իր հարավային սահմանը Շալամչեհ շրջանում։

Իրաքի անվտանգության ծառայությունը հայտնում է, որ սահմանը փակվել է Թեհրանի պահանջով՝ երկու երկրներում անցկացվող բողոքի ակցիաների պատճառով։

Նշենք, որ Իրաքում ցույցերը սկսվել են հոկտեմբերի սկզբից: Ցուցարարները բողոքում են վատ կենսապայմանների, գործազրկության և կաշառակերության դեմ:

Իսկ այն բանից հետո, երբ կառավարությունը կրկնակի բարձրացրել է բենզինի գինը, Իրաքում նույնպես ցույցեր են սկսվել:

 

  • Կիսվել: