հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Իրանը վճռականորեն կդիմադրի ցանկացած uպառնալիքի․ Փեզեշքիան

Իրանը վճռականորեն կդիմադրի ցանկացած uպառնալիքի․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին։

«Կենսական նշանակության ենթակառուցվածքները ժողովրդի կյանքի հիմքն են։ Դրանց թիրախավորելու սպառնալիքները՝ տրանսպորտային ցանցերից մինչև էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման ոլորտներ, ուժի ցուցադրում չեն, այլ ազգի կամքի առջև հուսահատության նշան։ Իրանը, հենվելով իր մասնագետների գիտելիքների և կարողությունների, ազգային միասնության և համերաշխության վրա, վճռականորեն կդիմադրի ցանկացած ճնշման կամ սպառնալիքի»,-սոցցանցի իր էջում գրել է Փեզեշքիանը:

Իր հերթին Իրանի խորհրդարանի անդամ Իբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Իրանը չի վախենում «պարտվածների դեմ պայքարից»։

«Ամերիկյան կորուստների թիվն արդեն իսկ շատ ավելի մեծ է, քան հաստատում է Թրամփը, և այն կշարունակի աճել։ Այս անգամ պատերազմը չի սահմանափակվի միայն տարածաշրջանով։ Կտեսնենք, թե ինչ կլինի»,-սոցցանցի իր էջում գրել է նա։

 

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստվում է հզոր հարված հասցնել Իրանին:

  • Կիսվել: