երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանը թարմացրել է ՀՕՊ համակարգը՝ հաշվի առնելով նոր սպառնալիքները

Իրանը թարմացրել է ՀՕՊ համակարգը՝ հաշվի առնելով նոր սպառնալիքները

Իրանը թարմացրել է ՀՕՊ համակարգը՝ հաշվի առնելով նոր սպառնալիքները, հայտարարել է Իրանի ՀՕՊ հյուսիսարեւելյան գոտու հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամադռեզա Մասումին, տեղեկացնում է Mehr-ը։

Նա ասել է, որ Իրանի ՀՕՊ-ը կարող է որսալ ցանկացած սպառնալիք։ Նա ավելացրել է, որ եթե աերոտիեզերական սպառնալիքները սրընթաց ավելանան, ապա նույն արագությամբ երկրում կզարգանա նաեւ պաշտպանական տեխնիկան։

Բացի այդ՝ հրամանատարը նաեւ հաստատել է, որ Իրանի ռազմական առաջընթացը ուղղված է միայն զսպմանը եւ սպառնալիք չի պարունակում հարեւանների համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: