երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Իրանը ստացել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Օմանի առաջարկները. աղբյուր

Իրանը ստացել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Օմանի առաջարկները. աղբյուր

Օմանը հանդես է եկել Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության կազմակերպմանը վերաբերող նոր գաղափարներով: Այս մասին Reuters-ին հայտնել է իրանցի անանուն բարձրաստիճան պաշտոնյա:

Նրա խոսքով՝ Թեհրանում Օմանի առաջարկներն արդեն իսկ ստացել են, սակայն դեռ չեն պատասխանել դրանց։ Պաշտոնյան, սակայն, չի մանրամասնել առաջարկների էությունը:

Նշենք, որ Իրանի արտգործնախարարը երկուշաբթի օրը Հորմուզի նեղուցի հարցը քննարկել է Օմանի և Սաուդյան Արաբիայի իր գործընկերների հետ։

Հավելենք, որ ԱՄՆ-ն շաբաթավերջին անսպասելիորեն դադարեցրել է Իրանի դեմ օդային հարվածները, ինչը մեծացրել է դիվանագիտական լուծման հասնելու հույսերը։

  • Կիսվել: