չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Իրանը սպառնում է կոշտ պատասխանով՝ Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումները չդադարեցնելու դեպքում

Իրանը սպառնում է կոշտ պատասխանով՝ Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումները չդադարեցնելու դեպքում

Եթե ​​Իսրայելը չդադարեցնի Լիբանանի վրա հարձակումները, կհետևի կոշտ պատասխան: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Սիոնիստական ​​ռեժիմը 84 անգամ խախտել է հրադադարը Լիբանանի հարավում՝ ԱՄՆ նախագահի կողմից պատերազմի ավարտի մասին հայտարարելուց հետո՝ վերջին երկու օրվա ընթացքում։ Եթե Սիոնիստական ​​ռեժիմի բանակը չդադարեցնի իր գործողությունները Լիբանանի հարավում, ապա պետք է ակնկալի կոշտ պատասխան Իրանի զինված ուժերից»:

  • Կիսվել: