Իրանը շարունակում է Հորմուզի նեղուցի հարցով բանակցութուններն Օմանի հետ. Բաղայի
Իրանը բանակցություններ է վարում Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցով նավերի անցման հարցում փոխըմբռնման հասնելու վերաբերյալ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, տեղեկացնում է Tasnim-ը:
Նա նշել է, որ Իրանը «փորձում է հնարավորինս շուտ, Օմանի հետ խորհրդակցելով, որոշել երթուղին, որը, բնականաբար, ժամանակավոր կլինի, և դրա հիման վրա ապահովել Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությունը»։
«Չնայած բանակցությունները երկկողմանի են, մյուս պետությունները նույնպես կարող են նպաստել իրավիճակի կայունացմանը,- ասել Բաղային և հավելել, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ հետագա որոշումները կկայացվեն ավելի ուշ։



