Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն
Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը մարտի առաջին կեսին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն իրանական Չաբահար նավահանգստի ջրերում, հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է ՌԻԱ նովոստի-ն:
«Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն մարտի առաջին կեսին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զորավարժությունները տեղի կունենան իրանական Չաբահար նավահանգստի մոտ գտնվող ջրերում։