երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանը  Ռուսաստանին Fateh-110 և Zolfaghar բալիստիկ հրթիռներ կմատակարարի

Իրանը Ռուսաստանին Fateh-110 և Zolfaghar բալիստիկ հրթիռներ կմատակարարի

Իրանը պլանավորում է Ռուսաստանին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների և հարվածային անօդաչուների նոր խմբաքանակի մատակարարում: Աայս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նշվում է, որ Թեհրանը սեպտեմբերի 18-ին պաշտոնական անձանց է ուղարկել  Ռուսաստան՝ համաձայնեցնելու զենքի լրացուցիչ մատակարարումների պայմանները, ներառյալ «երկիր-երկիր» դասի երկու տեսակի իրանական հրթիռները:
 
Պարբերականի տվյալներով՝ խոսքը փոքր հեռահարության Fateh-110 և Zolfaghar բալիստիկ հրթիռների մատակարարման մասին է, որոնք կարող են թիրախներ խոցել համապատասխանաբար 300 և 700 կիլոմետր հեռահարության վրա: Նշվում է, որ դա կլինի Ռուսաստանին այդ տիպի հրթիռների առաջին մատակարարումը։
 
Թերթի տեղեկատվության համաձայն՝ Իրանը նոր անօդաչու թռչող սարքերի մատակարարում է պատրաստում Ռուսաստանի համար, այդ թվում՝ Mohajer-6 և Shahed-136 անօդաչուների:
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Ուկրաինայի ԱԳՆ – ն Իրանի դեսպանին զրկել է հավատարմագրումից, ինչպես նաև որոշել է զգալիորեն կրճատել Կիևում Իրանի դեսպանատան դիվանագիտական անձնակազմի թիվը: Կիևը հայտարարում է, որ ՌԴ-ն Ուկրաինայի տարածքում կիրառում է Իրանից ձեռք բերված անօդաչու թռչող սարքեր։
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: