երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Իրանը փորձել է սպանել իմ որդիներից մեկին․ Նեթանյահու

Իրանը փորձել է սպանել իմ որդիներից մեկին․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «14-րդ ալիքին» տված հեռախոսային հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին։

«Իրանը փորձել է սպանել իմ որդիներից մեկին»,- ասել է Նեթանյահուն՝ առանց մանրամասներ ներկայացնելու։

«Հետևաբար, նրանց տրամադրվող անվտանգությունը շքեղություն չէ»,- հավելել է նա՝ ըստ ամենայնի, պաշտպանելով «Շաբակ»-ի հետ ձեռք բերված համաձայնությունը, որով իր որդիներին և կնոջը՝ Սառային, առնվազն հինգ տարի անվտանգություն տրամադրելու որոշում է կայացվել՝ նույնիսկ այն դեպքում, եթե նա պարտվի առաջիկա ընտրություններում։

Հստակ չէ, թե Նեթանյահուի որդիներից ով՝ Յաիրը, թե Ավներն են դարձել ենթադրյալ մահափորձի թիրախ, ինչպես նաև՝ երբ և ինչ հանգամանքներում է այն տեղի ունեցել։

Ավները բնակվում է Իսրայելում։ Երկու որդիներից առավել հայտնի Յաիրը վերջին մի քանի տարին անցկացրել է Մայամիում և հայտնի է իր արմատական աջ հայացքներով։

  • Կիսվել: