հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իրանը պետք է նստի Վաշինգտոնի հետ բանակցությունների սեղանի շուրջ. Բրյուս

Իրանը պետք է նստի Վաշինգտոնի հետ բանակցությունների սեղանի շուրջ. Բրյուս

ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանը պետք է նստի Վաշինգտոնի հետ բանակցությունների սեղանի շուրջ, հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը:

Նրա խոսքով՝ Թեհրանը շատ տարբերակներ չունի, և Իսլամական Հանրապետության իշխանությունները պետք է արձագանքեն այն «փաստին», որ իրենց իմացած աշխարհը փոխվել է։ 

«Նախագահը ծանուցում է ուղարկել, որում նշվում է, որ կա՛մ պետք է բանակցեն մեզ հետ, գործարք կնքեն, կա՛մ պետք է գործի դրվեն ռազմական ուժերը»,- ընդգծել է Բրյուսը Fox News-ի եթերում։

  • Կիսվել: