Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո
Իրանը պատրաստ է յոթ օրվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն առաջին քայլերը ձեռնարկի ռազմական ճնշումը թուլացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ճապոնական Kyodo News գործակալությունը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։
Նշվում է, որ համապատասխան տեղեկատվությունը Վաշինգտոնին է փոխանցվել միջնորդների միջոցով։ Իր ուղերձում Թեհրանը կոչ է արել վերսկսել բանակցությունները՝ երկու երկրների միջև հակամարտությունը մշտապես դադարեցնելու նպատակով։
Պաշտոնյան նաև բացառել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպման հնարավորությունը։ Սակայն հաղորդվում է, որ Նյու Յորքում իրանական կողմը խորհրդակցություններ կանցկացնի որպես միջնորդ հանդես եկող երկրների ներկայացուցիչների հետ։



