երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակի․ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակի․ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ

Իրանը մեծագույն զգուշությամբ է շարունակում ԱՄՆ-ի հետ բանակցությունները, չի վստահում Վաշինգտոնին և պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։

«Մեր ողջ երկիրը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման կամ ցանկացած սցենարի։ Հենց այդ պատճառով էլ մենք բանակցություններ ենք վարում։ Ամեն անգամ, երբ նրանք հարձակվում են, մենք անմիջապես պատասխանում ենք։ Մենք հենց այդպես էլ շարունակելու ենք վարվել», - ասել է նա։

«Մենք լավ գիտենք, թե ում հետ ենք բանակցում։ Մենք դա անում ենք առավելագույն զգուշությամբ, քանի որ Միացյալ Նահանգներին վստահելու ոչ մի հիմք չունենք, փոխարենը՝ չվստահելու բազմաթիվ պատճառներ կան», - պարզաբանել է մշտական ներկայացուցիչը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: