չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների. Խարազի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների. Խարազի

Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք ամերիկյան իսթեբլիշմենթի վարքագծում, հոգեբանական պատերազմն է, որն ուղեկցվում է «կա՛մ պատերազմ, կա՛մ բանակցություններ» քաղաքականության պարտադրմամբ՝ ամերիկյան պաշտոնյաների կողմից հակասական ազդանշանների տարածմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազին: 

Նա հավելել է. «Պարոն Թրամփի վերջին հայտարարությունները և որոշ ամերիկացի պաշտոնյաների անորոշ ակնարկները նրա նամակին, ինչպես նաև դրա լայն տարածումը արևմտյան և տարածաշրջանային լրատվամիջոցներում նպատակ ունեն ստեղծել պատրանքային լավատեսություն, խառնաշփոթ և երկրում ներքին պառակտման մթնոլորտ։

Ամերիկացիները կարծում են, որ կարող են մեզ ներքաշել բանակցությունների մեջ, որոնց ելքը կանխորոշված է, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը չի փակել բոլոր ճանապարհները և պատրաստ է անուղղակի բանակցությունների՝ մյուս կողմի դիրքորոշումը գնահատելու, իր պայմանները հայտարարելու և համապատասխան որոշում կայացնելու համար»։

 

  • Կիսվել: