հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իրանը ողջունում է Օջալանի կոչը․ ԱԳՆ

Իրանը ողջունում է Օջալանի կոչը․ ԱԳՆ

Իրանը ողջունում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ զենքը վայր դնելու կոչը: Ինչպես տեղեկացնում է «Mehr»–ը, այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Փետրվարի 27-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ թուրքական բանտում ցմահ ազատազրկված Աբդուլլահ Օջալանն իր կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքը և ցրել խմբավորումը:

«Իրանը ողջունում է ցանկացած գործընթաց, որը կկանխի ահաբեկչությունը և կամրապնդի հարևան Թուրքիայի անվտանգությունը, և հույս ունի, որ այդ իրադարձությունները տարածաշրջանային մակարդակում նույնպես կունենան դրական ազդեցություն», – ասել է իրանցի դիվանագետը:

  • Կիսվել: