երկուշաբթի, ապրիլ 7
7 / 4 / 2025
Իրանը միջուկային զենք չի մշակի, քանի որ դա արգելված է երկրի ղեկավարության կողմից

Իրանը միջուկային զենք չի մշակի, քանի որ դա արգելված է երկրի ղեկավարության կողմից

Իրանը միջուկային զենք չի մշակի, քանի որ դա արգելված է երկրի ղեկավարության կողմից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին այսպես է մեկնաբանել Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհամմադ Քասիմ Օսմանիի՝ Արևմուտքի հետ բանակցություններում «հավասարություն» ապահովելու համար ատոմային ռումբ ստեղծելու առաջարկը։

 

Ապրիլի 6-ին պատգամավոր Օսմանին, խոսելով միջուկային զենք ստեղծելու «անհրաժեշտության» մասին, պնդել էր, որ Իրանը «ընտրություն չունի» և միայն միջուկային զսպման միջոցով կարող է պաշտպանել ազգային անվտանգությունը։

«Իրանը երբեք, ոչ մի դեպքում չի բռնի միջուկային զենք ստեղծելու ճանապարհը: Սա մեր ռազմավարության անբաժանելի մասն է՝ հիմնված Գերագույն առաջնորդի (այաթոլլահ Ալի Խամենեիի) ֆեթվայի վրա (կրոնական հրահանգ-Խմբ.):

Նրա խոսքով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցները հաստատում են Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։

  • Կիսվել: