երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Իրանը մերժել է ժամանակավոր հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը

Իրանը մերժել է ժամանակավոր հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը

Իրանի իշխանությունները Պակիստանի միջոցով իրենց պատասխանն են փոխանցել ԱՄՆ-ի 45-օրյա հրադադարի առաջարկին, տեղեկացնում է Իրանի պետական ​​IRNA գործակալությունը:

Նշվում է, որ Թեհրանի պատասխանը բաղկացած է տասը կետից, որում մերժում են ժամանակավոր հրադադարը և պահանջում պատերազմի մշտական ​​դադարեցում:

Հաղորդվում է նաև, որ 10 պարբերությունից բաղկացած այս պատասխանում Իրանը, հաշվի առնելով նախորդ փորձը, մերժում է հրադադարը, ընդգծում է պատերազմի մշտական ​​դադարեցման անհրաժեշտությունը՝ հարգելով Իրանի նկատառումները։

Պատասխանը ներառում է իրանական պահանջների մի շարք, այդ թվում՝ տարածաշրջանում հակամարտությունների դադարեցում, Հորմուզի նեղուցով անվտանգ անցման արձանագրում, վերակառուցում և պատժամիջոցների վերացում։

Նշենք, որ ավելի վաղ այսօր Reuters-ը հաղորդել էր, որ Պակիստանը պատրաստել է ռազմական գործողությունները դադարեցնելու շրջանակային համաձայնագիր։

Իր հերթին Axios-ն էլ, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը տարածաշրջանային միջնորդների միջոցով քննարկում են 45-օրյա հրադադարի պայմանները, որոնք կարող են հանգեցնել պատերազմի վերջնական դադարեցմանը։

  • Կիսվել: