չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան

Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան

Իրանը կզարգացնի Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում, որպեսզի «թշնամին չկարողանա հեշտությամբ ոչնչացնել մեզ», -«SolovyovLive» հեռուստաալիքի հեղինակ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը։

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշկիանը ուրբաթ օրը Կրեմլում կայացած բանակցություններից հետո ստորագրել են երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Այս փաստաթուղթը նախատեսված է փոխարինել Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների հիմքերի և համագործակցության սկզբունքների վերաբերյալ գործող համաձայնագրին, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին։ Նոր համաձայնագրի վրա աշխատանքները շարունակվում էր 2022 թվականից։ Ինչպես ավելի վաղ հայտնել են Կրեմլից, այս փաստաթուղթն արտացոլում է երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի բարձրացումը։

«Եթե այլ պետություններ հարձակվեն մեր երկրների վրա, ապա պայմանագրում գրվածի հիման վրա մենք պարտավորություններ ենք ստանձնում ոչ մի կերպ չմասնակցել ագրեսորներին օգնող գործընթացներին: Մակրո մակարդակում մենք պայմանագրեր ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, բայց մանրամասները կորոշվեն հետագա գործընթացներով և պայմանավորվածություններով»,-ասել է Փեզեշկիանը։

Նա նշել է, որ անհրաժեշտ է ընդհանուր հայեցակարգ՝ հետագայում գործնական պլաններ մշակելու համար։

«Բնականաբար, բոլոր ոլորտներում, որտեղ մենք կարող ենք օգնել միմյանց՝ ռազմական և անվտանգության ոլորտներում, մենք կփորձենք զարգացնել համագործակցությունը: Պետք է համագործակցել, որպեսզի հակառակորդը չկարողանա հեշտությամբ գալ, ոչնչացնել մեզ և հեռանալ: Հակառակորդը ոչ մի պատրանք չպետք է ունենա, թե մեր հարցերը կարող է հեշտությամբ լուծել»-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նշել է Իրանի նախագահը։

  • Կիսվել: