կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իրանը կթույլատրի ֆիլիպինյան նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով

Իրանը կթույլատրի ֆիլիպինյան նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով

Ֆիլիպինները Իրանից երաշխիք են ստացել, որ իրանական կողմը կթույլատրի ֆիլիպինյան դրոշի ներքո նավարկող նավերի, վառելիքի և ֆիլիպինցի ծովագնացների անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։ Ինչպես հաղորդում է Reuters-ը,  Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նման հավաստիացում տրվել է Ֆիլիպինների արտաքին գործերի նախարար Թերեզա Լազարոյի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցից հետո։

«Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարը վստահեցրել է պետքարտուղարին, որ Իրանը կթույլատրի ֆիլիպինյան դրոշի ներքո նավարկող նավերի, էներգիայի աղբյուրների և բոլոր ֆիլիպինյան ծովագնացների անվտանգ, անարգել և արագ անցումը Հորմուզի նեղուցով», - ասվում է Ֆիլիպինների ԱԳՆ հայտարարության մեջ։

Լազարոն արդյունավետ է որակել զրույցը՝ հայտնելով, որ նրանք «դրական փոխըմբռնման» են հասել՝ ծովագնացների անվտանգությունն ու Ֆիլիպինների էներգետիկ կարիքները բավարարելու հարցում։

«Հաշվի առնելով, որ Ֆիլիպիններն իր էներգետիկ կարիքների մեծ մասը ներմուծում է Մերձավոր Արևելքից, Իրանի կողմից տրամադրվող այս երաշխիքները զգալիորեն կնպաստեն Ֆիլիպիններ կարևոր նավթամթերքի և պարարտանյութերի կայուն մատակարարմանը», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: