Իրանը կպատասխանի ԱՄՆ հшրձակումներին՝ հարվшծելով Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող թիրախներին. ԶԼՄ-ներ
Իրանը կպատասխանի ԱՄՆ հարձակումներին՝ հարվածելով Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող թիրախներին։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Ինչպես Նշվում է՝ թիրախների թվում կարող են լինել Saudi Aramco նավթային ընկերության օբյեկտները, Յանբու նավահանգիստը, Հաբշան-Ֆուջեյրա խողովակաշարը և մի շարք երկաթուղային կամուրջներ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե այսօր կվերացնի մի ամբողջ քաղաքակրթություն:


