կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի Հորմուզի նեղուցում նավերն ուղեկցող ամերիկյան ռազմանավերի վրա. Թրամփ

Իրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի Հորմուզի նեղուցում նավերն ուղեկցող ամերիկյան ռազմանավերի վրա. Թրամփ

ԱՄՆ-ը հայտարարել է, որ ամերիկյան հրթիռային էսկադրոնային կործանիչները, ինչպես նաև Միացյալ Նահանգների դրոշով առևտրային նավերը ապահով անցել են Հորմուզի նեղուցով և մտել Պարսից ծոց՝ այս ռազմավարական կարևոր ուղու ծովային նավարկությունը վերականգնելու նոր գործողության շրջանակում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

Նա նշել է, որ Իրանի շուրջ իրավիճակը սրընթաց կերպով տանում է դեպի նոր պատերազմ:

«Իրանը հենց նոր արել է իր պատմության ամենամեծ սխալը: Իրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի Հորմուզի նեղուցում նավերն ուղեկցող ամերիկյան ռազմանավերի վրա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ ԱՄՆ-ի հայտարարությունները նավերի՝ Հորմուզի նեղուցով անցնելու վերաբերյալ անվանել է «բացահայտ սուտ»։

Հավելենք նաև, որ Իսրայելը բարձրացրել է իր մարտական պատրաստության մակարդակը՝ պայմանավորված Պարսից ծոցում ստեղված իրավիճակով։

  • Կիսվել: