երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Իրանը ջանքեր է գործադրում՝ պաղեստիցնիենցրի վեաբերյալ ԱՄՆ-ի գաղութատիրական ծրագրին դիմակայելու ուղղությամբ. Արաղչի

Իրանը ջանքեր է գործադրում՝ պաղեստիցնիենցրի վեաբերյալ ԱՄՆ-ի գաղութատիրական ծրագրին դիմակայելու ուղղությամբ. Արաղչի

Իսլամական երկրների պաշտոնյաների և այլ երկրների իր գործընկերների հետ հեռախոսազրույցներում, ԻԻՀ ԱԳ նախարարը քննարկել է տարածաշրջանային, հատկապես՝ Պաղեստինի վերջին զարգացումները, գրում է parstoday.ir-ը:

Շաբաթ օրն Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հոսեյն Իբրահիմ Թահայի հետ հեռախոսազրույցում, Աբբաս Արաղչին անդրադարձել է օկուպացված Պաղեստինում վերջին զարգացումներին և պաղեստինցիներին բռնի տեղահանելու՝ Սիոնիստական ​​ռեժիմի ու ԱՄՆ-ի ծրագրին։

Հղում անելով «Մեհր» գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Արաղչին ասել է․ «Պաղեստինցիներին Գազայից բռնի տեղահանելու ծրագիրը ոչ միայն ցեղասպանությանը հավասար հանցագործություն է, այլև վտանգավոր հետևանքներ կունենա տարածաշրջանի և աշխարհի կայունության և անվտանգության համար»:

Նախարարը նշել է. «Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է արտահերթ նիստ անցկացնի և վճռական որոշում կայացնի՝ Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքները պաշտպանլելու վերաբերյալ»։

ԻՀԿ գլխավոր քարտուղար Հուսեյն Իբրահիմ Թահան նույնպես անընդունելի է համարել Գազայի բնակչության բռնի տեղահանման ծրագիրը և ողջունել անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ նիստ անցկացնելու՝ Արաղչիի առաջարկը։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում, Արաղչին անդրադարձել է Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանմանը երկրների հակազդեցությանը, նշելով, որ այդ ծրագիրը Պաղեստինում ցեղասպանության շարունակությունն է։ Նա նշել է, որ իսլամական երկրները պետք է հստակ դիրքորոշում որդեգրեն այդ դավադիր ծրագրի գործադրմանը դիմակայելու համար։

Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է բոլոր իսլամական երկրների կողմից Պաղեստինի ժողովրդի իրավունքներին աջակցելու անհրաժեշտությունը և ողջունել ԻՀԿ արտակարգ նիստ հրավիրելու Իրանի արտգործնախարարի առաջարկը։

Պակիստանի ԱԳ նախարար Մոհամմադ Իսհաղդարիի հետ հեռախոսազրույցում, Արաղչին բարձր է գնահատել այդ երկրի կառավարության և ժողովրդի աջակցությունն օկուպացիայի և ցեղասպանության դեմ պաղեստինցիների օրինական դիմադրությանը և նշել, որ Գազայից պաղեստինցիներին բռնի տեղահանելու ծրագիրը Պաղեստինը վերացնելու գաղութատիրական ծրագրի մի մասն է: Դատապարտելով այդ ծրագիրն Արաղչին իսլամական երկրներին կոչ է արել միասնական դիրքորոշում որդեգրել դրավերաբերյալ։

Պակիստանի ԱԳ նախարարը դատապարտել է պաղեստինյան հողերը զավթելու ցանկացած ծրագիր, ընդգծելով միջազգային հանրության և իսլամական երկրների պատասխանատվությունը՝ Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը իրացնելուն աջակցելու և օկուպացիային վերջ դնելու հարցում։

Արաղչին և Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային զարգացումները, հատկապես Պաղեստինում և Գազայում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերությունները:

Անդրադառնալով պաղեստինցիների օրինական իրավունքներին աջակցելու հարցում Եգիպտոսի դիրքորոշմանն, Իրանի ԱԳ նախարարը Պաղեստինի ժողովրդին Գազայից բռնի տեղահանելու ծրագիրը որակել է որպես Պաղեստինը գաղութատիրական եղանակով ոչնչացնելու դավադրության մաս և լուրջ սպառնալիք տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար։

Եգիպտոսի ԱԳ նախարարը ներկայացրել է Կահիրեի դիրքորոշումը՝ Պաղեստինի օրինական իրավունքներին աջակցելու, պաղեստինցիների տառապանքը մեղմելու և Գազայի վերականգնման նպատակով հրադադարի համաձայնագրի իրականացումն ապահովելու վերաբերյալ, նշելով, որ Գազայի ժողովրդի բռնի տեղահանության ծրագիրն անընդունելի է։

Թունիսի ԱԳ նախարար Մոհամեդ Ալի Ալ-Նաֆթիի հետ հեռախոսազրույցում, Աբբաս Արաղչին բարձր է գնահատել այդ երկրի կառավարության և ժողովրդի շարունակական աջակցությունը Պաղեստինի ժողովրդին, հատկապես Սիոնիստական ​​օկուպանտ ռեժիմի կողմից 16 ամիս իրականացված ցեղասպանության ժամանակ, իսկ Գազայից պաղեստինցիներին բռնի տեղահանելու ծրագիրը որակել է որպես Պաղեստինը ջնջելու գաղութատիրական ծրագրի մի մաս:

Թունիսի ԱԳ նախարարը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է պատասխանատվություն ստանձնի հրադադարի համաձայնագրի իրականացման և պաղեստինցիենրի սպանդը դադարեցնելու հարցում։

Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածի բնակիչները պետք է տարհանվեն ու տեղափոխվեն հարևան արաբական երկրներ, իսկ ԱՄՆ-ն պետք է վերահսկողություն հաստատի Գազայի հատվածում։ Ավելի վաղ, նա Եգիպտոսի և Հորդանանի ղեկավարներին կոչ էր արել հյուրընկալել Գազայի բնակիչներին։

  • Կիսվել: