հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իրանը իսլամական և տարածաշրջանային երկրներին կոչ է արել քայլեր ձեռնարկել «Իսրայելի հանցագործությունները դադարեցնելու ուղղությամբ»

Իրանը իսլամական և տարածաշրջանային երկրներին կոչ է արել քայլեր ձեռնարկել «Իսրայելի հանցագործությունները դադարեցնելու ուղղությամբ»

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իսլամական և տարածաշրջանային երկրներին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ «Իսրայելի հանցագործությունը և տարածաշրջանում անկայունությունը դադարեցնելու համար», տեղեկացնում է իրանական IRNA–ն:

Նշվում է, որ նա իր էմիրաթցի գործընկեր Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները, որոնց հետևանքով հարյուրավոր անմեղ պաղեստինցիներ են զոհվել, ինչպես նաև խախտվել է հրադադարի համաձայնությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածին և Սիրիային:

 

 

  • Կիսվել: