Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ․ սա համաձայնագրի ակնհայտ խախտում է․ Թրամփ
Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ, որոնցից մեկը հարվածել է մեծ և շատ թանկարժեք բեռնատար նավի։ Վնաս է պատճառվել, սակայն նավը կարողացել է շարունակել իր ընթացքը։ Մենք խոցել ենք մյուս երեք անօդաչուները։ Սա համաձայնագրի ակնհայտ խախտում է: Այս մասին Truth Social սոցիալական հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հիշեցնենք, որ ըստ ԱՄՆ-Իրան համաձայնագրի՝ Հորմուզի նեղուցը պետք է բացվի ազատ նավարկության համար։




