կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրանը հերքել Է Ուկրաինայում օգտագործելու համար Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր փոխանցելու մեղադրանքները

Իրանը հերքել Է Ուկրաինայում օգտագործելու համար Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր փոխանցելու մեղադրանքները

Իրանը կտրականապես հերքել է Ուկրաինայում հակամարտության մեջ օգտագործելու համար Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր փոխանցելու մեղադրանքները։ Տասս-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիդ Սաիդ Իրավանին ՝ անվտանգության խորհրդի փակ նիստից հետո ։

«Իրանը կտրականապես հերքել է անհիմն եւ ոչնչով չհիմնավորված մեղադրանքներն այն մասին, որ Իրանը անօդաչու թռչող սարքեր է փոխանցել Ուկրաինայի հակամարտության մեջ օգտագործելու համար», - ասել է նա:

«Ավելին, Իրանը խորապես համոզված է, որ իր զենքի արտահանումից ոչ մեկը, այդ թվում ՝ ցանկացած երկրի անօդաչու թռչող սարքերի մատակարարումը, չի հակասում ՄԱԿ - ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համապատասխան դրույթներին (Իրանի միջուկային գործարքի պայմանների համաձայն)», - հավելել է նա ։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին The Washington Post-ը գրել էր, որ Իրանը պատրաստվում է Ռուսաստանին մատակարարել կարճ հեռահարության Fateh-110 եւ Zolfaghar բալիստիկ հրթիռների առաջին խմբաքանակը, որոնք կարող են խոցել թիրախները համապատասխանաբար 300 կմ եւ 700 կմ հեռավորության վրա: Բացի այդ, ըստ թերթի աղբյուրների, Թեհրանը նախատեսում է նաև Մոսկվային հանձնել անօդաչու թռչող սարքեր, այդ թվում ՝ տասնյակ Mohajer-6 սարքեր և Shahed տիպի կամիկաձե անօդաչու սարքեր, որոնք, Վաշինգտոնի պնդմամբ, ավելի վաղ արդեն մատակարարվել էին Իրանի կողմից ՌԴ-ին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: