հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները

Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները

Իրանը չի փակել իր օդային տարածքը, և չվերթները կատարվում են ըստ ժամանակացույցի, հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։

«Ներկայումս երկրի օդային տարածքի փակման վերաբերյալ ավիացիոն ծանուցումներ չեն ստացվել, չվերթները կատարվում են ըստ ժամանակացույցի», – Ախավանի խոսքերն է մեջբերել Իրանի պետական ​​հեռարձակողը։

Իրանի կողմից իր օդային տարածքի փակման մասին տեղեկատվությունը շաբաթ օրը տարածվել  էր Telegram-ի մի քանի ալիքնով։

  • Կիսվել: