երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Իրանը հայտնել է Քուվեյթում ԱՄՆ զինուժին հարված հասցնելու մասին

Իրանը հայտնել է Քուվեյթում ԱՄՆ զինուժին հարված հասցնելու մասին

Քուվեյթի Բուբիյան կղզում տեղակայված ԱՄՆ զինված ուժերը իրանական հարվածների թիրախ են դարձել։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին ապրիլի 6-ին հայտարարել է Իրանի Խաթամ ​​ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաքարին։

Իրանի պետական հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութում Զոլֆաքարին ասել է, որ Իրանն անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է կղզում գտնվող արբանյակային սարքավորումներն ու զինամթերքը՝ հավելելով, որ ԱՄՆ ուժերը այնտեղ են տեղափոխվել Արիֆջան ճամբարից՝ վերջինիս իրանական հարվածների ենթարկվելուց հետո։

Բուբիյան կղզին Քուվեյթի ափամերձ կղզիների շղթայում ամենամեծն է, այն գտնվում է Ծոցի հյուսիս-արևմուտքում։

Ավելի վաղ Քուվեյթի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Քուվեյթի հյուսիսային բնակելի թաղամասում իրանական վերջին հարձակումից հետո վեց մարդ բեկորային վիրավորում է ստացել։

Քուվեյթի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում էմիրության օդային տարածքից հետ են մղել 9 բալիստիկ հրթիռ, 4 թևավոր հրթիռ, ինչպես նաև 31 անօդաչու։

 

  • Կիսվել: