երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Իրանը հայտնել է, որ «Մեքքայի համաձայնագրին» միանալու հրավեր չի ստացել

Իրանը հայտնել է, որ «Մեքքայի համաձայնագրին» միանալու հրավեր չի ստացել

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հերքել է, որ ստացել են որևէ հրավեր՝ միանալու Իրանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև նախատեսվող եռակողմ համաձայնագրին, հաղորդում է Mehr-ը։

«Մենք այս համաձայնագրին մասնակցելու պաշտոնական հրավեր չենք ստացել»,- նշել է նա։

Խստորեն քննադատելով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա, որպեսզի պատերազմի ավարտը պայմանավորվի ագրեսորի թելադրած պայմաններով։

«Մենք, իհարկե, պատերազմը չենք սկսել, սակայն չենք թույլ տա, որ դրա ավարտը որոշվի ագրեսորի պայմաններով»,- ընդգծել է նա։

  • Կիսվել: