Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցի նկատմամբ ռազմական վերահսկողությունը վերականգնելու մասին
Իրանը վերականգնել է ռազմական վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի «Խաթամ ալ-Անբիա» ներկայացուցիչը, փոխանցում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Ըստ աղբյուրի՝ դա կապված է այն բանի հետ, որ ամերիկացիները «շարունակում են զբաղվել ծովահենությամբ և ծովային ավազակությամբ՝ այսպես կոչված բլոկադայի պատրվակով»։
«Այդ պատճառով Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերադարձվել է նախկին վիճակին, և այս ռազմավարական նեղուցը գտնվում է զինված ուժերի խիստ կառավարման և վերահսկողության տակ»,-նշված է հաղորդագրության մեջ։


