Իրանը հայտարարել Է Ռուսաստանից Սու-35-ի գնման գործարքի ավարտի մասին
Իրանը հայտարարել է Ռուսաստանից Սու-35 կործանիչների գնման գործարքի ավարտի մասին, հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության առաքելության հայտարարությունը, փոխանցում է RBC-ն:
՛՛Sukhoi-35 կործանիչները տեխնիկապես հավանության են արժանացել Իրանի կողմից։ 2020 թվականի հոկտեմբերից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն՝ Իրանին սովորական սպառազինություն վաճառելու արգելքը հանվեց, Իրանը վերջապես համաձայնվեց ձեռք բերել դրանք;;, - հայտարարել են առաքելությունից:
Այն մասին, թե ինչ քանակությամբ ինքնաթիռներ Է Թեհրանը նախատեսում ձեռք բերել, ներկայացուցչությունում չեն հստակեցրել:
Թեհրանը ռուսական կործանիչների խմբաքանակը պետք է ստանա մարտի վերջին, հունվարի կեսերին Tasnim գործակալությանը հայտնել է երկրի իսլամական խորհրդի (խորհրդարանի) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Շահրիար Հեյդարին:
Մարտի 9-ին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ Ռուսաստանն Իրանին առաջարկում է ՛՛աննախադեպ համագործակցություն պաշտպանության ոլորտում, այդ թվում ՝ հրթիռների եւ հակաօդային պաշտպանության ոլորտում՛՛՝ Ուկրաինայի նկատմամբ իր քաղաքականությանն աջակցելու դիմաց: