ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրանը հայտարարել է, որ արտաքին խաղացողների ներկայությունն ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արեւելքում

Իրանը հայտարարել է, որ արտաքին խաղացողների ներկայությունն ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արեւելքում

Արտաքին խաղացողների ներկայությունն ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ խափանում տարածաշրջանի անվտանգությունը։ Այսպիսի կարծիք է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆին՝ ի պատասխան մեկ օր առաջ Յոթի խմբի (G7) երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հայտարարության։

«Պատմական տվյալները եւ այժմ տեղի ունեցող իրադարձությունները վառ ցույց են տալիս, որ տարածաշրջանում արտաքին խաղացողների ռազմական ներկայությունը առավել կարեւոր գործոններից է, որն ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ սպառնալիք ստեղծում նրա անվտանգության համար»,- նրա խոսքերը մեջբերել է արտաքին քաղաքականության գերատեսչության Թելեգրամ-ալիքը։

«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը միշտ ուղղված է եղել Մերձավոր Արեւելքում կայուն եւ անվտանգ իրադրության պահպանմանը։ Գազայի հատվածում ներկա հակամարտության սկզբից Իրանը մշտապես ջանքեր է գործադրում, որպեսզի կանգնեցնի մարտական գործողությունները։ Մենք ձգտում ենք պաշտպանել անկլավի անպաշտպան խաղաղ բնակիչներին իսրայելական ագրեսիայից»,- ընդգծել է Քանաանի Չաֆին։

Նա հերքել է G7-ի երկրների մեղադրանքներն այն մասին, որ Իրանն աջակցում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը եւ լիբանանյան «Հեզբոլլահ» կազմավորմանը, եւ այդ հայտարարություններն անվանել է «կեղծ եւ անհեթեթ»։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ «Իրանում սպասում էին, որ G7-ի երկրների արտգործնախարարները Տոկիոյում հանդիպման ժամանակ կկատարեն իրենց պարտականությունները եւ կդատապարտեն Իսրայելի գործողությունները, որոնք հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին եւ խախտում մարդու իրավունքները Գազայում»։ Բայց, նշել է նա, դա այդպես էլ տեղի չունեցավ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: