ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իրանը հարձակվել է Սաուդյան Արաբիայի՝ Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի վրա. աղբյուր

Իրանը հարձակվել է Սաուդյան Արաբիայի՝ Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի վրա. աղբյուր

Իրանն անօդաչու թռչող սարքով հարձակում է սկսել Սաուդյան Արաբիայի՝ Պարսից ծոցի ափից Կարմիր ծով նավթ տեղափոխող «Արևելք-Արևմուտք» խողովակաշարի վրա: Այս մասին տեղեկացնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ, ըստ աղբյուրների, անօդաչու թռչող սարքը թիրախավորել է 1200 կիլոմետրանոց երկարությամբ խողովակաշարի երկայնքով գտնվող պոմպակայաններից մեկը։

Այդ երթուղին Սաուդյան Արաբիայի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն հնարավորություն է տալիս նավթ արտահանել՝ շրջանցելով Պարսից ծոցը մնացած աշխարհի հետ կապող Հորմուզի նեղուցը։ Խողովակաշարը Սաուդյան Արաբիայի համար փաստացի տնտեսական կենսական նշանակություն ունեցող այլընտրանքային միջոց է դարձել։

  • Կիսվել: