շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնի Հնդկական օվկիանոսում

Իրանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնի Հնդկական օվկիանոսում

Իրանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնի Հնդկական օվկիանոսում, տեղեկացրել է Mehr-ը։

«Մենք պատասխանատվություն ենք կրում նավագնացության, խոշոր նավթային լցանավերի եւ առեւտրային նավերի երթեւեկության տնտեսական անվտանգության ապահովման համար»,- ասել է դերծովակալ Շահրամ Իրանին՝ ելույթ ունենալով Հնդկական օվկիանոսի մերձարեւադարձային ցիկլոններին նվիրված միջազգային առաջին համաժողովում։

Հայտարարելով, որ Իրանը համատեղ զորավարժություններ կանցկացնի Հնդկական օվկիանոսում, նա ավելացրել է. «Տա Աստված, որ զորավարժություններ անցկացնենք նաեւ այլ օվկիանոսներում»։ «Մենք ընդլայնում ենք համագործակցությունը ծովային անվտանգության բոլոր կենտրոնների հետ եւ պատրաստ ենք տեղեկություններ փոխանակել մթնոլորտային խնդիրների վերաբերյալ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ առաջնահերթությունը Հնդկական օվկիանոսն է։

Իրանը ներկայում ուղիղ հարաբերություններ ունի Օմանի եւ Պակիստանի հետ ծովային անվտանգության ոլորտում, եւ երկիրը փորձում է լուրջ ներկայություն ունենալ Հնդկական եւ այլ օվկիանոսներում, ավելացրել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: