Իրանը երբեք որևէ զիջում չի ընդունի իր ազգային անվտանգության հարցերում․ Վելայաթի
Իրանի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը երբեք որևէ զիջում չի ընդունի իր ազգային անվտանգության հարցում, հաղորդում է Mehrnews-ը։
Անցյալ շաբաթ Վելայաթին հանդիպել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ՝ երկկողմ հարաբերությունները քննարկելու համար։ Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Իրանը չի հանդուրժի իր անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ։
Կոստանյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները և Վաշինգտոնում կայացած բանակցությունները՝ նշելով երկու երկրների միջև պատմական բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ամրապնդել Իրանի հետ հարաբերությունները։


