երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Իրանը չի կարողանում բացել Հորմուզի նեղուցը՝ սեփական ականների պատճառով․ NYT

Իրանը չի կարողանում բացել Հորմուզի նեղուցը՝ սեփական ականների պատճառով․ NYT

Իրանը չի կարող ամբողջությամբ բացել Հորմուզի նեղուցը, քանի որ չի կարողանում գտնել և վնասազերծել ծոցի ջրային տարածքում տեղադրված բոլոր ականները։ Այս մասին ապրիլի 11-ին հայտնել է The New York Times թերթը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Ըստ պարբերականի՝ հնարավոր է, որ Իրանը չի արձանագրել բոլոր ականների տեղադրման վայրերը, իսկ դրանցից մի քանիսն այժմ ազատ տեղաշարժվում են ծոցի մակերևույթով։ Ծովային ականների վնասազերծումը շատ ավելի բարդ է, քան դրանց տեղադրումը, մինչդեռ ԱՄՆ-ն չունի ականազերծման հզոր միջոցներ։

Պարբերականը հստակեցնում է, որ այս իրավիճակը կարող է բարդացնել ԱՄՆ-ի և Իրանի միջև Պակիստանում կայանալիք առաջիկա բանակցությունները։

  • Կիսվել: