երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Իրանը չի կարողանա միջուկային զենք ստանալ։. Թրամփ

Իրանը չի կարողանա միջուկային զենք ստանալ։. Թրամփ

Իրանը չի կարողանա միջուկային զենք ստանալ։ Այս մասին, լրագրողների առջև Օվալաձև աշխատասենյակում ելույթ ունենալով, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ն «ջախջախել է» Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը, ինչպես նաև ՀՕՊ և ռադիոլոկացիոն համակարգերը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանին «շատ քիչ հնարավորություններ են մնացել»՝ ներառյալ հրթիռային զինանոցի միայն մի մասը։ Նա հավելել է, որ հրթիռների արտադրության հզորությունների մոտ 80 տոկոսը, իր գնահատմամբ, ոչնչացվել է։

Թրամփը նաև կրկին ընդգծել է, որ Թեհրանը միջուկային զենք չի ունենա՝ նշելով, որ «դա հասկանում են բոլորը»։

  • Կիսվել: