Իրանը չի բացառել ԱՄՆ-ի հետ միջուկային թեմայով բանակցությունների հնարավորությունը
Իրանը չի բացառել ԱՄՆ-ի հետ ապագա միջուկային բանակցությունները և պատրաստ է քննարկել դրանք, երբ ժամանակը գա, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Այս փուլում մեր ուշադրության կենտրոնում է պատերազմը դադարեցնելը։ Ինչ որոշումներ կկայացվեն ավելի ուշ միջուկային հարցի, իրանական միջուկային նյութերի և ուրանի հարստացման հետ կապված հարցերի վերաբերյալ, և ինչ տարբերակներ կքննարկենք, սրանք բոլորն էլ հարցեր են, որոնք մենք անպայման կքննարկենք, երբ ժամանակը գա», – ասել է Բաղային։


