Իրանը ցանկանում է շարունակել անուղղակի բանակցություններն ԱՄՆ-ի հետ Օմանի միջոցով. իրանցի պաշտոնյա
Իրանը չի կատարի իր միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցելու ԱՄՆ-ի պահանջները և նախազգուշացնել է այն հարևաններին, որոնք իրենց երկրներում տեղակայում են ամերիկյան բազաները, որ նրանք կարող են լինել կրակի գծում, եթե ներգրավված լինեն։ Այս մասին Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան մի պաշտոնյա, որը ցանկացել է անանուն մնալ:
Նշվում է, որ թեև Իրանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղիղ բանակցությունների պահանջը, սակայն ցանկանում է շարունակել անուղղակի բանակցությունները Օմանի միջոցով, որը հակամարտող պետությունների միջև հաղորդակցության երկարամյա ալիք է, ասել է պաշտոնյան:
Պաշտոնյան հավելել է, որ Իրանը ծանուցումներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Կատարին, Թուրքիային և Բահրեյնին, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման ցանկացած աջակցություն՝ ներառյալ իրենց օդային տարածքը կամ տարածքը ԱՄՆ բանակի կողմից հարձակման ժամանակ, կդիտվի որպես թշնամական գործողություն: