Իրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ Փեզեշքիան
Իրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին, այդ թվում՝ Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Սա անհրաժեշտ է փոխըմբռնումը ամրապնդելու և տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետության հիմքերը դնելու համար։ Դա պայմանավորված է նրանով, որ իսլամական Ումմայի միասնությունն ու համերաշխությունը կարևոր են ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար»,-նշել է նա։
Տեսանյութը՝ այստեղ:


