Իրանը ԱԹՍ-ներ արտադրող համաշխարհային խոշոր տերությունների հնգյակում է
Իրանը անօդաչու թռչող սարքեր արտադրող երկրների առաջատար հնգյակում է: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին։
«Իրանը համարվում է աշխարհում անօդաչու թռչող սարքերի արտադրություն ունեցող հինգ տերություններից մեկը, եւ դա սրբազան պաշտպանության դարաշրջանի սկզբից առ այսօր 37 տարիների փորձի արդյունքն է»,- լրագրողներին ասել է Բաղերին։
Բաղերին հերքել է ուկրաինական պատերազմում իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր օգտագործելու մեղադրանքները՝ այն անվանելով հակառակորդի քարոզչական պատերազմի մաս՝ հավելելով, որ նման մեղադրանքները վկայում են անօդաչու սարքերի ոլորտում Իրանի կարեւորության եւ արդյունավետության մասին։