երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Իրանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Համադան նահանգում, երկու օդաչուներն էլ ողջ են մնացել։ Այս մասին հայտնել է նահանգի փոխնահանգապետ Համզե Էմրայը։

Նրա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում գտնվող Կաբուդրահանգ շրջանում։

«Բարեբախտաբար, երկու օդաչուներին էլ հաջողվել է վթարից առաջ կատապուլտի ենթարկվել»,- հավելել է փոխնահանգապետը։

Երկու օդաչուներն էլ թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

  • Կիսվել: