Իրանում մեկնարկել են անվտանգության ապահովման հարձակողական զորավարժությունները
Իրանի բանակը կիրակի երեկոյան կսկսի անվտանգության ապահովման հարձակողական զորավարժությունները, հաղորդում է Mehr-ը՝ վկայակոչելով բանակի հայտարարությունը:
Իրանի բանակը կիրակի օրը հայտարարել է, որ անվտանգության ապահովման ռազմական հարձակողական զորավարժությունները կշարունակվեն առաջիկա երկու օրերին:
«Ցամաքային զորքերի հարձակողական և անվտանգության ապահովման զորավարժությունները կանցկացվեն մարտունակության բարձրացման և նոր սպառազինությունների ու տեխնիկայի հզորությունը ցուցադրելու նպատակով», - ասվում է Իրանի զինված ուժերի հայտարարության մեջ:
Խորասան-Ռեզավի նահանգի Թորբաթ-է-Ջամ շրջանում անցկացվող զորավարժություններին մասնակցելու են հրետանային, զրահատանկային ուժեր, դեսանտային զորքեր, անօդաչու թռչող սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և ցամաքային զորքերի 840-րդ հրթիռային խմբի ստորաբաժանումներ և նյութատեխնիկական ապահովման այլ ստորաբաժանումներ։