Իրանում մահապատժի են ենթարկել «Մոսադին» վարձատրության դիմաց տեղեկություններ փոխանցած անձի
Իրանում մահապատժի են ենթարկել հօգուտ Իսրայելի լրտեսության մեջ մեղադրվող տղամարդու, հայտնում է Nour News գործակալությունը։
Ըստ գործակալության, տղամարդը համագործակցել է իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ և վարձատրության դիմաց Իրանի վերաբերյալ զգայուն տեղեկություններ է փոխանցել, այդ թվում՝ տվյալներ առանձին անձանց մասին։ Նա ամեն շաբաթ հաշվետվություն է ներկայացրել Պարսից ծոցի երկրներից մեկում գտնվող իր կապավորին։