երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իրանում լրտեսության մեղադրանք են առաջադրել երկու բրիտանացու

Իրանում լրտեսության մեղադրանք են առաջադրել երկու բրիտանացու

Իրանի իշխանությունները լրտեսության մեղադրանք են առաջադրել Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացու, որոնք ավելի վաղ ձերբակալվել են Քերմանի նահանգում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։ 

Իրանի Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանության ներկայացուցիչ Էսղար Ջահանգիրը հայտնել է, որ ձերբակալված անձինք երկիր են մտել որպես զբոսաշրջիկներ և մի քանի նահանգներում հետախուզական տեղեկություններ են հավաքել։

Ըստ հրապարակման՝ հաստատվել է նշված անձանց կապը հետախուզական ծառայությունների հետ առնչվող հաստատությունների հետ: Կատարվում է լրացուցիչ հետաքննություն։ 

Իրանում Բրիտանիայի դեսպան Հյուգո Շորթերը Քերմանում հանդիպում է ունեցել ձերբակալված բրիտանացիների հետ։

  • Կիսվել: