Իրանում իրականացված գործողության ընթացքում ԱՄՆ-ը հասել է բոլոր նպատակներին․ գեներալ Դեն Քեյն
ԱՄՆ-ը հասել է իր ռազմական նպատակներին Իրանի դեմ իրականացված գործողության շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։
«38 օր տևած լայնածավալ մարտական գործողության ընթացքում ԱՄՆ ուժերը հասել են նախագահի կողմից սահմանված ռազմական նպատակներին», - ճեպազրույցի ժամանակ ասել է Քեյնը։
Նա հավելել է, որ դրված նպատակների իրականացմամբ ԱՄՆ-ը պաշտպանել է իր շահերը գալիք տարիների համար։


