հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իրանում հայտնել են, թե երբ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կվարեն

Իրանում հայտնել են, թե երբ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կվարեն

Թեհրանը Վաշինգտոնի հետ կբանակցի միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկի Իսլամական Հանրապետության դեմ ամերիկյան բոլոր պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին։

«Եթե Թրամփն իսկապես հավատում է բանակցություններին, ապա այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի դաժան պատժամիջոցների ամբողջական վերացումը, որից հետո բանակցությունները պետք է շարունակվեն՝ հաշվի առնելով Իրանի ազգային շահերը։ Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի որոշմամբ մենք կնստենք բանակցությունների սեղանի շուրջ, երբ իմանանք, որ մեր ազգային շահերը պաշտպանված են»,- ասել է պատգամավորը ։

  • Կիսվել: