Իրանում հայտնաբերել են մեքենաներ, որոնք իսրայելական անօդաչուներ են տեղափոխել. Nour News
Իրանում հայտնաբերել են մեքենաներ, որոնք իսրայելական անօդաչուներ են տեղափոխել, տեղեկացրել է Nour News-ը։
Երկրի հետախուզության նախարարությունը հանդես է եկել նախազգուշացմամբ, որով հանրությանը կոչ է արվել ուշադիր լինել անհայտ պիկապների, կցասայլով մեքենաների ցանկացած կասկածելի շարժի հանդեպ։
Իրանի հետախուզության նախարարությունը, նշելով, որ որոշ չարագործներ կարող են թեթեւ բեռնատար մեքենաներն (պիկապներ) օգտագործել սարքավորումներ, մարդկանց կամ կասկածելի իրեր տեղափոխելու համար, կոչ է արել հանրությանը լրջորեն վերաբերվել նման տրանսպորտային միջոցների ցանկացած արասովոր տեղաշարժի եւ տեղեկացնել դրանց մասին, մանավանդ օրվա անսովոր ժամերին կամ խոցելի վայրերում։
Ավելի վաղ Times of Israel իսրայելական պարբերականը գրել էր, որ Իսրայելը տարիներ է ծախսել Իրանի «միջուկային եւ հրթիռային ծրագրի» դեմ գործողությանը պատրաստվելու համար։
Նրա խոսքով՝ պլանը ներառել է անօդաչու թռչող սարքերի բազայի կառուցում Իրանի տարածքում եւ գերճշգրիտ զենքի համակարգերի եւ հատուկ նշանակության ուժերի մաքսանենգություն երկիր։ Այդ ջանքերը հիմնվել են բանակի եւ «Մոսադ» հետախուզական վարչության միջեւ մանրակրկիտ համատեղ պլանավորման վրա։