երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Իրանում հայտարարել են, որ պատրաստ էին հարվածել Ուկրաինային երեք տեղանքում

Իրանում հայտարարել են, որ պատրաստ էին հարվածել Ուկրաինային երեք տեղանքում

Մենք պատրաստ էինք հարվածել Ուկրաինային երեք տեղանքում։ Դրա մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային, հաղորդում է IRIB-ը։

Նա հավելել է, որ Ուկրաինայի ներողություն խնդրելուց հետո Իրանը չեղարկեց հարձակումը։

«Մենք պատերազմ չենք հրահրում, սակայն իրանական զինված ուժերը լիովին պատրաստ են և կպաշտպանեն Իրանը մինչև արյան վերջին կաթիլը»,- նշել է Ռեզային։

Նա հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում իրանականից բացի որևէ այլ երթուղու բացում թույլ չի տա։

  • Կիսվել: