չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային

Իրանի զինված ուժերն ուշադիր հետևում է ԱՄՆ զինված ուժերի տեղակայմանը Պարսից ծոցի պետությունների տարածքում և ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կգնահատի որպես ագրեսիա Թեհրանի դեմ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահին։

«(ԱՄՆ-ի) ռազմական ավիացիայի, մասնավորապես՝ լցավորող ինքնաթիռների այդ քանակով առկայությունը տարածաշրջանային ռազմակայաններում՝ առանց ընդունող երկրների իմացության, խիստ անհավանական է թվում», - նրա հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Աբդոլլահին նախազգուշացրել է, որ «ցանկացած օգնություն կամ աջակցություն ԱՄՆ-ի ագրեսիվ բանակին» Թեհրանի կողմից  կգնահատվի որպես մասնակցություն ԱՄՆ զինված ուժերի գործողություններին:

 

  • Կիսվել: