Իրանում հայտարարել են Հորմուզի նեղուցն ուժով պաշտպանելու պատրաստակամության մասին
Իրանը պատրաստ է ուժի կիրառմամբ պաշտպանել իր դիրքերը Հորմուզի նեղուցում: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի խորհրդական Մոհսեն Ռեզային, տեղեկացնում է ISNA-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Նեղուցը տասնյակ միջուկային ռումբերից ավելի կարևոր է, և Իրանը կպաշտպանի այն»:
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային նույնպես նմանատիպ հայտարարություն է հնչեցրել՝ սոցցանցի իր էջում գրելով. «Մենք ուժով վերցրինք Հորմուզի նեղուցը, ուժով էլ կպահենք այն»:



