ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանում գնդակահարվել է «Բասիջ» աշխարհազորի հրամանատարը

Իրանում գնդակահարվել է «Բասիջ» աշխարհազորի հրամանատարը

Իրանում այսօր առավոտյան իր տան մոտ անհայտ զինյալների կողմից առավոտյան գնդակահարվել է «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի հրամանատարը։ Այս մասին հայտնել է Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությունը: 

Համաձայն տեղեկության՝ զոհված Աբդոլհոսեյն Մոջդամին զբաղեցնում էր Շադեղանի շրջանի Դարհովին օկրուգի «Բասիջ»-ի ղեկավարի պաշտոնը։  Տեղի իշխանությունների փոխանցմամբ հանցագործները ձերբակալվել են։

Տեղեկացնենք, որ «Բասիջ» ժողովրդական աշխարհազորը կամավորների կիսառազմականացված կազմակերպություն է, որի անդամները հսկողություն են իրականացնում օրենքի եւ կրոնական նորմերի կատարման նկատմամբ:

  • Կիսվել: